ԱԱԾ-ն ու Ռազմական ոստիկանությունը զանգել են «Գոլդեն Փելես»-ի գնորդին. ինչ է պատմում տուժած քաղաքացին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ArmLur.am-ը գրում է. /Փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը:
SHAMSHYAN.com-ը գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը տարիներ առաջ հայտնվել է մի իրավիճակում եւ փախուստի դիմել: Մասնավորապես, 2018 թ.-ի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արման Դավթյանին պատկանող Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենային: Վթարի ահազանգով ժամանել էին ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու այն ժամանակ ՃՈ հետաքննական բաժանմունքի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով Ա. Դավթյանին պատճառվել էր մոտ 2 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Տուժած քաղաքացին պարզել էր, որ իր ավտոմեքենային հարվածել և վթարի վայրից հեռացել էր Ն. Նալբանդյանը, իսկ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը ոչնչացվել են, քանի որ պատճառաբանել են, թե՝ եթե 3 տարին լրանում է, ցանկացած նյութական վնասի հետևանքով նախապատրաստված նյութերը ոչնչացվում են:
Այսպիսով ArmLur.am-ը զրուցել է «Գոլդեն Փելես» հյուրանոցայի գնորդ Նարեկ Նալբանդյանից տուժած քաղաքացի Արման Դավթյանի հետ:
Մեզ հետ զրույցում Արման Դավթյանը պատմեց դեպքի մանրամասները. «2018 թվականի նոյեմբերի 25-ի երեկոյան է եղել դեպքը: Իմ մեքենան կանգնած է եղել Պուշկինի փողոցում: Առավոտյան արթնացա եւ տեսա, որ մեքենայի ֆառը եւ շիթը ջարդված է: Հետո քննիչ ու գայի եմ կանչել: Հետագայում գայից վիդեոն վերցրեցինք ու տեսանք, որ 5 հատ 8-երով լեքսուս մեքենա է եղել իմ մեքենային խփողը: Քննիչը ինձ ասաց, որ Երւանում 5 հատ մեքենա կա 8-երով, որոնցից 4-ի հետ հանդիպեցինք եւ նրա վստահեցրեցին, որ իրենք չեն եղել եւ 5-րդ անձը, որի մեքենան 8-երով էր, նարեկ Նալբանդյանն էր, որի հետ այն ժամանակ ամեն ինչ արեցինք հանդիպել, զանգահարեցինք, անգամ քննիչը զանգահարել է, չի պատասխանել»:
Մեզ զրուցակիցը հայտնեց, որ անգամ գնացել է նարեկ Նալբայդյանի գյուղ. «Անգամ գնացել են Արգել գյուղ, բայց կրկին չեմ կարողացել նրան գտնել: Այս դեպքի մասին ես մոռացել էի, բայց երբ տեսա, թե ով է գնել հյուրանոցը, ապշեցի: Կար վկա, տեսել էին, թե ինչպես է նա հարվածել մեքենային, իջել է մեքենայից, հետո քշել գնացել է: Քննիչը հետագայում ասաց, որ իրեն չենք գտնում, երկու ամիս հետո գործը կարճեցին: Մեքենայի ֆառը 2000 դոլար էր: Գիտեք ինչքան հաղորդագրություն եմ ուղարկել իրեն, թե ինչու եմ ցանկանում հանդիպել, բայց այդպես էլ չարձագանքեց: Ձեզ նշեմ, որ լոգիկան վերլուծությունը եւ իր չարձագանքելը մեզ եզրակացության բերեց, որ իմ մեքենային հարվածողը հենց Նարեկ Նալբանդյանն էր: Եթե կապի դուրս գար, ներողություն խնդրեր, միգուցե մենք որեւէ բան չպահանջեինք իրենից, հարցը լուծեինք, բայց որ այդպես փախած մնաց: ԱԱԾ-ից, ռազմական ոստիկանությունից զանգահարել են իրեն չի պատասխանել, բայց քանի որ օրենքով չկար իր նկատմամբ հետախուզում հայտարարել, ոչինչ չարեցին: Կրկնում եմ Երեւանում ընդամենը 5 քաղաքացի 5 հատ 8-երով եւ այդ մոդելի մեքենա ունի, որոնցից 4-ի հետ հանդիպել ենք ու զրուցել, անգամ քննիչը, եւ նրանք չեն եղել իմ մեքենային հարվածողները, իսկ 5-րդը Նարեկ Նալբանդյանն էր, որը այդպես էլ կապի դուրս չեկավ:
Մանրամասներն՝ այստեղ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 10-ին, «Առավոտ» էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել, թե ով է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք բերել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առավոտ»-ի տեղեկություններով՝ պարզվում է, որ այն ձեռք է բերել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս 2018 թ.-ի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արման Դավթյանին պատկանող Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենային: Վթարի ահազանգով ժամանել էին ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու այն ժամանակ ՃՈ հետաքննական բաժանմունքի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: