211652_close_icon
views-count2003 դիտում article-date 10:06 16-02-2022

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 09։45-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Գավառի, Ճամբարակի, Թումանյանի, Ստեփանավանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 

Նմանատիպ նյութեր