211652_close_icon
views-count10411 դիտում article-date 23:24 15-02-2022

Հայաստանի դեմ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. նպատակն է՝ կտրել Վայոց ձորն ու Սյունիքը. Հրանտ Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ 

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, անդրադառնալով ադրբեջանական՝ պարբերական բնույթ կրող ապատեղեկատվություններին, դրանք պայմանավորեց այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մշակած քայլերի հաջորդականությամբ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի։

Մանրամասներն՝ այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր