211652_close_icon
views-count3005 դիտում article-date 23:42 15-02-2022

Կանադան ցուցարարների պատճառով առաջին անգամ կկիրառի 1988 թվականին ընդունված օրենքը

news.am-ը գրում է. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ պատրաստ է շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաղթահարվեն կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը, որոնք հունվարի վերջից տեղի են ունենում երկրում, գրում է The New York Times-ը։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ երկրում վտանգավոր եւ անօրինական ակտիվություն ծավալվի», - ասել է Թրյուդոն՝ բացատրելով ցուցարարների դեմ այդ օրենքը կիրառելու որոշումը։

Այն առաջին անգամ ընդունվել է 1988 թվականին, բայց երբեք գործնականում չի կիրառվել։ Օրենքն ընդլայնում է դաշնային կառավարության լիազորությունները՝ թույլ տալով, մասնավորապես, արգելել մարդկանց հավաքվել որոշակի վայրերում կամ ամբողջությամբ փակել որոշ տարածքներ։

Ավելի վաղ Կանադայի Օնտարիո նահանգի կառավարության ղեկավար Դագ Ֆորդը հայտարարել էր բեռնատարների վարորդների բողոքի ցույցերի պայմաններում տարածաշրջանում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Կանադայի մայրաքաղաք Օտտավայում ցույցերը դեռ շարունակվում են, ոստիկանության աշխատակիցները ցույցերի հետ կապված գործով արդեն 25 մարդու են ձերբակալել։

 

Նմանատիպ նյութեր