2027 դիտում
13:05 12-03-2016
«Լուսավոր Հայաստանը» առաջին անգամ Հայաստանում նոր քաղաքական մշակույթ կկիրառի
Նորաստեղծ «Լուսավոր Հայաստան»-ը մեկնարկ է ներկայացնում ևս մեկ քաղաքական մշակույթի` լսումների շրջայցի: Այս մասին հայտարարվեց ԼՀ-ի` բացօթյա մամուլի ասուլիսին, որը հրավիրվել էր Հայաստանում քաղաքացիական պայքարի արդյունքում եզակի հաղթանակներից մեկը համարվող Մաշտոցի պուրակում:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ «բուծիկների» դեմ պայքարն այս պուրակում ավարտվեց քաղհասարակության հաղթանակով:
«Սա կոչվում է քաղաքակիրթն աշխարհում՝ listening tour և մենք Հայաստանում այդ մշակույթն առաջին անգամ ներկայացնելու և կիրառելու ենք: Ինչ նպատակներն է լսումների շրջայցը ենթադրում և ինչ խնդիրներ լուծում: Նախ, ուզում եմ փոքր անդրադարձ կատարել «Լուսավոր Հայաստանի» այն քաղաքականությանը, որով մենք` որպես կուսակցություն, դառնալու ենք այն քաղաքական խողովակը, որով մարդիկ կարողանալու են իրենց ձայնը բարձրացնել, դառնալ լսելի և մասնակցել գործընթացներին: Սակայն դրա համար պետք է ունենալ պլատֆորմ և իրական լծակներ»,-հայտարարեց կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը, ով կուսակցության խորհրդի քարտուղարն է:
Ասուլիսին կուսակցության անդամները եկել էին «Լուսավոր Հայաստան» գրությամբ սպիտակ Գազելով` կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Լսումների շրջայցը սկսվելու է Գյումրիից, այնուհետև ԼՀ անդամներին կարելի կլինի տեսնել հանրապետության բոլոր փոքր ու մեծ համայնքներում: Շրջայցի ընթացքում նրանք խոսելու են մարդկանց հետ, գրառումներ են կատարելու, վերլուծելու են, թե որ հարցերն են առավել հուզում և դա դառնալու է կուսակցության նախընտրական ծրագրի մաս, բայց ոչ որպես ապաքաղաքական պլատֆորմ: Լսումների շրջայցի համար նախատեսվում է 3 ձևաչափ. Հիմնականում կլինեն դահլիճային հանդիպումներ, երկրորդ ձևաչափը` մարդաշատ վայրերում` այգիներում ու պուրակներում զրույցներն են ու բակային, ինչու ոչ` բնակարաններում, եթե մարդիկ «Լուսավոր Հայաստանի» անդամներին ընդունելի ցանկություն հայտնեն:
Նմանատիպ նյութեր
3035 դիտում
11:20 03-05-2017
Մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը
3167 դիտում
23:42 15-02-2022
Կանադան ցուցարարների պատճառով առաջին անգամ կկիրառի 1988 թվականին ընդունված օրենքը
21122 դիտում
12:16 22-02-2017
Վիգեն Սարգսյանը նշել է, թե որ դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր» համակարգերը
Այս բաժնից
1255 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
772 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
901 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ