211652_close_icon
views-count2134 դիտում article-date 23:51 14-02-2022

Մենք ցանկանում ենք մրցաշարից դուրս թողնել ՊՍԺ-ին. Կարլո Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ խաղից առաջ կիսվել է իր կարծիքով։

«Սա բարդ հանդիպում է, բարդ մրցակից։ Նրանք էլ մեզ նման ցանկանում են հաղթել մրցաշարում։ Այս խաղը կարող էր եզրափակչում լինել, և ոչ ոք չէր զարմանա։ Մենք ցանկանում ենք մրցաշարից դուրս թողնել ՊՍԺ-ին։

Ես հիանալի հիշողություններ ունեմ ՊՍԺ-ում անցկացրած տարիներից։ Ինձ դուր եկավ այնտեղ աշխատել երկրպագուների պատճառով, տեսնում եմ, որ հիանալի թիմ կա այստեղ։ Պոչետինոն հիանալի է աշխատում։

Կարծում եմ՝ երկու թիմերն էլ ճնշման տակ են, նրանք հիանալի մրցակիցներ են։ Նրանց հետ մեզ դժվար է լինելու, մեզ հետ՝ իրենց։ Պետք չէ շատ մտածել։ Պետք է լավ պատրաստվել, դիմանալ և հաղթահարել ճնշումը։ Մենք խաղալու ենք հիանալի մարզադաշտում։ Միակ բանը, ինչի մասին պետք է մտածել, այն է, թե ինչպես ցույց տալ քո առավելագույնը։ Մենք դա կանենք։

Մարզչի համար այդքան էլ դժվար չէ նախապատրաստվել նման հանդիպումներին։ Վստահ եմ, որ խաղացողներն այստեղ 100%-ով մոտիվացված են: Պետք է լավ ծրագիր պատրաստենք, բայց վաղը կխաղան բավականին ճանաչելի թիմեր։ Մարտավարություն կազմելը դժվար չի լինի ոչ ինձ, ոչ էլ Պոչետինոյի համար»,- մեջբերում է Անչելոտիին AS-ը:

Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր