«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղի արդյունքը (1:2):
«Խաղի ելքը վճռեց Կրիշտիանուն: Մեզ հաջողվում էր նրան պահել մինչև կարմիր քարտը: Հաջորդ շաբաթը բարդ է լինելու: Այս արդյունքը ոչ մի բանի մասին չի խոսում: «Ռեալը» մեզ հույս թողեց:
Այս խաղում մեր բախտը չէր բերում: Չկարողացանք իրացնել 11 մետրանոցը: Սակայն մենք կարող ենք հույսեր ունենալ այն բանից հետո, ինչ ցույց տվեցինք առաջին խաղակեսում:
Չեմ մեղադրում Մարտինեսին, «Ռեալը» հակագրոհում էր, ստիպված եղավ խախտել կանոնները: Նա մեր համար կարևոր խաղացող է: Հուսով եմ, որ պատասխան խաղին Լևանդովսկին և Հումելսը պատրաստ կլինեն», ասել է Անչելոտին: