«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը:
«Մենք տարբերակներ շատ ունենք. կարող ենք կիրառել 4-3-3, 4-4-2 կամ 4-2-3-1 մարտավարությունները: «Բորուսիայի» հետ առաջին հանդիպման մասին հիշում եմ, որ մենք հաղթեցինք 2:0 հաշվով:
Այնտեղ Հումելսը մասնակցեց Գերմանիայի Սուպերգավաթի համար հանդիպմանը: Մատսը խնդիրներ չունի իր նախկին թիմի դեմ խաղալու առումով:
Իհարկե, շատ ցավալի է, որ Ռոյսը հանդիպումը բաց կթողնի: Մարկոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Բայց մրցակիցը այլ տարբերակներ էլ ունի», ասել է իտալացին:
Նշենք, որ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին: