«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը (2:4):
«Ես հպարտ եմ իմ թիմով, մենձ չարչարվում էինք, բայց մրցավարները սպանեցին մեր թիմին:
Ամեն ինչ պատահում է, սխալներ լինում են, բայց չի կարելի թույլ տալ սխալների այսպիսի շարք: Հուսով եմ, որ ապագայում տեսախցիկները կօգնեն մրցավարներին, որ կրկնապատկեր կկիրառվի: Նման բան այսպիսի մակարդակի խաղերում չպետք է լինի:
Վերջին հաշվով, սա քառորդ եզրափակիչ է, պետք է ավելի բարձրակարգ մրցավար նշանակել: Կամ էլ տեսագրություն տեսնելու հնարավորություն ունենանք:
Սակայն ես չեմ ցանկանում ասել, թե մենք միայն մրցավարների պատճառով պարտվեցինք», ասել է Անչելոտին: