1933 դիտում
19:07 13-02-2022
Մեզ անվտանգություն է պետք, որը ձեր քարոզչական ռոլիկները չեն ապահովում. Տիգրան Աբրահամյան
Հյուսիս-հարավ նախագծի Սիսիան-Քաջարան և Կապան-Ճակատեն նոր ճանապարհի մասին իշխանության քարոզչամեքենայի պատրաստած տեսանյութերն եմ նայում։
2 ռեպորտաժի գլխավոր ասելիքն է, որ սրանք ավելի լավ, որակյալ, կարճ ճանապարհներ են, քան նախորդները և անվտանգության սպառնալիքների մասով հուսալի են։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ Պատիվը» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այսինքն՝ ոչինչ որ Գորիս-Կապան-Քաջարան (Շուռնուխով) և Կապան-Ճակատեն ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել, ինչի հետևանքով հայկական մեքենաների շարժն այդ հատվածներով այլևս չի իրականացվում։
Իշխանության ուղերձն այն է, թե թքած ադրբեջական ագրեսիայի վրա, խնդիրը ճանապարհն է՝ նորը կկառուցենք։
Սրանց ոչ մի ձև չի լինում բացատրել, որ այդ ճանապարհները, ամբողջ տարի ձյան շերտով պատված սարերը, անանցանելի ձորերն ու լեռները մեր հայրենիքի մի հատվածն են։
Մեզ նոր ճանապարհ պետք չի, մեզ սերունդներից փոխանցված հայրենիքը, մեր ինքնասիրության և արժանապատվության վերականգնում է պետք։
Ի վերջո, մեզ անվտանգություն է պետք, որը ձեր քարոզչական ռոլիկները չեն ապահովում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2223 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1312 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
892 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար