211652_close_icon
views-count832 դիտում article-date 23:36 09-09-2023

«Խաղաղության թղթե շերեփով» և արտաքին քաղաքական «պատրանքային իրատեսությամբ» անվտանգություն չեն ապահովում. Գոռ Գևորգյան

«Խաղաղության թղթե շերեփով» և արտաքին քաղաքական «պատրանքային իրատեսությամբ» անվտանգություն չեն ապահովում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Գոռ Գևորգյանը․

«Անտեսելով պարզագույն աշխարհաքաղաքական իրողությունները, չհասկանալով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն ու հակասությունները Հարավային Կովկասում և ոչ միայն՝ ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում:

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք, վստահության շունչ է պետք, որ առաջ շարժվենք:

Հ.Գ. պետության համար օրհասական պահին արտաքին քաղաքական հավկուրությունը հանգեցնում է աղետաբեր իրողությունների»:

Նմանատիպ նյութեր