211652_close_icon
views-count58756 դիտում article-date 23:35 11-02-2022

Մեղրիի մաքսակետի տարածքում Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկում հայտնաբերվել է տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Մեղրիի մաքսակետի տարածքում Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկում հայտնաբերված դիակի փաստով:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ահազանգ է ստացվել ոստիկանության Մեղրիի բաժնում, որ նշված մաքսակետի տարածքում  դի կա:

 Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Ագարակի բաժանմունքի հերթապահ խումբը:

Ոստիկանները Howo մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղոբադ Պիրիի դին:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր