211652_close_icon
views-count3548 դիտում article-date 18:10 11-02-2022

Կյանքից հեռացել է դերասան Կարպիս Շամլյանը

82 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Կարպիս Շամլյանը: Այս մասին  «Արմենպրես»-ին  հայտնեցին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից։ 

Կարպիս Շամլյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենդարձել է, բնակվել է Լենինականում, այնուհետև հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։

Ուսմանը զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը։

1964 թվականից հանդես է եկել Լենինականի պետական թատրոնում 1971 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր։ 2008թ․-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ՀԹԳՄ ոսկե մեդալի է արժանացել 2012 և 2015 թ․-ին, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ է ստացել  2015 թ.-ին։ 

Նմանատիպ նյութեր