211652_close_icon
views-count2102 դիտում article-date 13:01 24-09-2019

Լոս Անջելեսում կյանքից հեռացել է հայազգի դերասան Սիդ Հեյգը՝ Սիդնեյ Էդդի Մոսեսյանը

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում 80 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի դերասան Սիդ Հեյգը (Սիդնեյ Էդդի Մոսեսյանը): Դերասանի մահվան մասին լուրն Instagram-ում [url=https://www.instagram.com/p/B2v4TXxgYzW/]հայտնել է[/url] նրա կինը` Սյուզեն Մոսեսյանը, դերասանի մահվանից երկու օր անց: «Իմ լույսը, իմ սիրտը, իմ իրական սերը, իմ արքան, սրտիս մի մասնիկը` Սիդնին, հեռացավ կյանքից: Նա վերադարձել է տիեզերք, դարձել երկնքի շողացով աստղ: Նա իմ հրեշտակն էր, ամուսինը, լավագույն ընկերը, և միշտ էլ այդպես է լինելու։ Նա պաշտում էր իր ընտանիքը, ընկերներին և երկրպագուներին»,-գրել է հայտնի դերասանի կինը: Սիդ Հեյգը (Սիդնեյ Էդդի Մոսեսյանը) ծնվել է 1939 թվականին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում ապրող հայ ընտանիքում: Մանկուց զբաղվել է պարով, երաժշտությամբ, տարված է եղել թատրոնով: Նկարահանվել է հայտնի ռեժիսորներ Քվենտին Տարանտինոյի և Ջորջ Լուկասի ֆիլմերում: Խաղացել է «Ջեքի Բրաուն», «Սպանել Բիլին 2», «Կենդանի մեռյալների գիշերը» և շատ այլ ֆիլմերում: Իր դերերով հանդես է եկել մոտավորապես 70 ֆիլմերում և 350 հեռուստատեսային նախագծերում:

Նմանատիպ նյութեր