211652_close_icon
views-count70625 դիտում article-date 16:34 10-02-2022

Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Երևանում. Էրեբունու ոստիկանները Ford Transit-ով փախուստի դիմած անձանցից մեկին բռնել են, հայտնաբերվել է «ՏՏ» ատրճանակ, փամփուշտներ և թմրանյութի նմանվող զանգվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 10-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ա. Հովսեփյանն ու պպերլիազոր Վ. Պապոյանը ծառայություն իրականացնելիս օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մ. Խորենացի 47 շենքի մոտ գտնվող Ford Transit ավտոմեքենայի միջից թմրամիջոց են իրացնում։ 

Օպերլիազորները, ժամանելով նշված հասցե, նկատում են կասկածելի Ford Transit-ը և ստուգում իրականացնելու նպատակով մոտենում են նշված ավտոմեքենային, սակայն վարորդը չի ենթարկվում ոստիկանների օրինական «կանգ առ» պահանջին ու դիմում է փախուստի։

Սկսվում է հետապնդում, ու արդեն Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցում, որտեղ ճողոպրողները, ժողովրդի լեզվով ասած «տուպիկի առաջ են կանգնում», ավտոմեքենան թողնում են, ու վարորդն ու ուղևորը դիմում են փախուստի։ 

Ոստիկանները հետապնդում են նրանց, որի ժամանակ նրանցից մեկը իր մոտից դուրս է նետում դրամապանակ, զենք և պայուսակ, որին հասցնում են բռնել։ Իսկ երկրորդ անձին բռնել չի հաջողվում։ 

Դեպքի վայրի զննությամբ Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի 21 հասցեի մոտ հայտնաբերվում է 1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում լինում է 6 հատ փամփուշտ, իսկ կողքին՝ ևս 13 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ 

Հայտնաբերվում է նաև կասկածելի 2 փաթեթ, որոնցից մեջի մեջ լցված է լինում 7.88 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգված։ 

Երկրորդ փաթեթի մեջ՝ 2 ստվարաթղթե փաթեթներ, որոնց մեջ հայտնաբերվում է շագանակագույն զանգվածներ, հայտնաբերվոմ է նաև ծալովի դանակ։ 

Ford մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվում է 1 հատ սև գույնի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ էլ՝ շագանակագույն զանգվածով 3 փաթեթ, ընդհանուր՝ 508 գրամ քաշով։ 

Էրեբունու ոստիկանները պարզում ու ժամեր անց Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Հ-ին։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ; 

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր