211652_close_icon
views-count1240 դիտում article-date 11:39 10-02-2022

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք. վարակվածների թվում կան երեխաներ

Արցախում փետրվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1087-ի:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ: Մեկ օրում արվել է 428 թեստավորում:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4144 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 20 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Նմանատիպ նյութեր