211652_close_icon
views-count1982 դիտում article-date 10:37 10-02-2022

Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն դանդաղում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՆԱՏՕ-ն ակնհայտորեն դանդաղում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության հարցում: Եգիպտական «Noonpost»-ի հեղինակներից մեկի՝ Իմադ Աննանի կարծիքով՝ Արեւմուտքում հասկանում են, որ չեն կարողանա լուծել հետեւանքները, եթե ստիպված լինեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Դա էլ, իր հերթին, Արեւելյան Եվրոպայի անդամ պետություններին ցույց կտա, որ ՆԱՏՕ-ն անհուսալի գործընկեր է:

2008 թ. Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պաշտոնական որոշում ընդունվեց այն մասին, որ Ուկրաինան ու Վրաստանը դաշինքի անդամներ կդառնան, միեւնույն ժամանակ ոչ Թբիլիսիին, ոչ Կիեւին այդ ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան չներկայացվեց:

Դրանից մոտ 14 տարի անց Ուկրաինան առաջվա կարգավիճակում է: Նա «դե ֆակտո ՆԱՏՕ-ի անդամ չէ», ոչ էլ մի երկիր, որին պաշտոնապես մերժել են անդամակցության հարցում: Այդ մասին հիշեցրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ինչպես հասկանում եք, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում կազմակերպության 30 անդամներն առայժմ միասնական դիրքորոշում չունեն, սակայն երկրների մեծամասնությունն աջակցում է մեզ: Նրանք միասնական դիրքորոշում չունեն նաեւ ռազմական օգնության ցուցաբերման հարցում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր