211652_close_icon
views-count1778 դիտում article-date 22:02 09-02-2022

«Հրաժեշտի մեղեդի». Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել Տերյանի խոսքերի հիման վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Երաժիշտ  Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ` ներկայացնելով «Հրաժեշտի մեղեդի» ստեղծագործությունը, որը Վահան Տերյանի խոսքերի հիման վրա է ստեղծվել։

Ռաշն իրեն բնորոշ ոճով մեղեդին գրել է 3 տարի առաջ, գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանի հետ, իսկ հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է։ Խոսելով երգի մասին` Վահագը նշում է.

«Ինչպես վերջին շրջանի մի քանի երգերս, այս երգը ևս ստեղծվել է ավագ տղայիս քնեցնելու ընթացքում։ Բանաստեծությունը մանկուց շատ էի սիրում և ուրախ եմ,որ նրան համահունչ նաև ստեղծվեց երաժշտությունը։ Այսօր Տերյանի 137-ամյակն է, ուրախ եմ երգը ներկայացնել հանդիսատեսի դատին»։

 Նշենք, որ Վահագ Ռաշը բազմիցս ներկայացել է հայ մեծանուն բանաստեղծների խոսքերի հիման վրա գրված երգերով, որոնք հանդիսատեսի կողմից սիրով են ընդունվում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր