211652_close_icon

Այս պահին Արագածոտնի տարածաշրջանի՝ Ծաղկահովտից դեպի Հնաբերդ ճանապարհահատվածում բուք է

views-count8314 դիտում article-date 17:35 09-02-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արագածոտնի տարածաշրջանի՝ Ծաղկահովտից դեպի Հնաբերդ ճանապարհահատվածում բուք է։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր