1628 դիտում
12:17 09-02-2022
ԱԳՆ. Հայաստանը եւ Իրանը կշարունակեն խորացնել հարաբերությունները՝ հանուն խաղաղության տարածաշրջանում
Համոզված եմ, որ մենք կշարունակենք ջանքերը բարձր մակարդակով միջպետական հարաբերությունների զարգացման, դրանց խորացման համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների եւ հանուն տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության։ Այս մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Համաժողովը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Ուղերձում նաեւ նշվում է. «Մեր երկրները, դարերի ընթացքում հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, այսօր ցուցադրում են վստահալից հարաբերությունների օրինակ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 30 տարիները նշանավորվել են համագործակցության ընդլայնմամբ։ Իրանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային եւ այլ ոլորտներում։ Իրանը շարունակում է առաջատար տեղ զբաղեցնել առեւտրային հարաբերությունների ոլորտում։ Կա այդ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության լուրջ պոտենցիալ»։

Նմանատիպ նյութեր
786 դիտում
15:11 04-02-2023
Իրանը պատրաստակամ է խորացնել Վենեսուելայի հետ հարաբերությունները
1503 դիտում
14:36 18-07-2015
Հայաստանը պատրաստ է շարունակել խորացնել ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունները. Կարեն Ճշմարիտյան
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու