211652_close_icon
views-count27212 դիտում article-date 22:27 08-02-2022

Իրավապահները հետաքրքրված են Վարդան Ղուկասյանի «Ալեքսանդրապոլ» հյուրանոցով․ նյութեր են նախապատրաստվում. aravot.am

Aravot.am-ին հասած տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու կենտրոնում գտնվող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը նախագծով չկառուցելու համար։

Նշենք, որ այն քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է և պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնած ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2005 թվականին «Արտ Նախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմվել և Գյումրու քաղաքապետի կողմից հաստատվել է Մայակովսկու փողոցի 2 հասցեի հարևանությամբ կառուցված «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի նախագիծը։

Քաղաքապետն այդ ժամանակ եղել է հենց Վարդան Ղուկասյանը։ Այդ նույն թվականի սեպտեմբերի 9-ին էլ Գյումրու քաղաքապետարանի կողմից տրվել է շինարարության թույլտվությունը:

Մանրամասներն՝  այստեղ
 

Նմանատիպ նյութեր