211652_close_icon
views-count40133 դիտում article-date 11:32 06-02-2022

Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ. Mercedes-ի վարորդը, ով քրեակատարողական ծառայության աշխատակից է, եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 95/11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Սուրեն Չիլինգարյանի վարած Mercedes  մակնիշի և 23-ամյա Արսեն Գալստյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Ակսել Ավետիսյանը,  24-ամյա Նարեկ Ավագյանը և 27-ամյա Ջիվան Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ժամեր անց էրէբունու հիվանդանոց բուժօգնություն ստանալու նպատակաով  դիմել նաև Mercedes-ի վարորդը:

Օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, այնուհետև հրշեջ-փրկարարները:

Օպերատիվ  են գործել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ  Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Դանիել Գրիգորյանն ու Հայկ Սիրեկանյանը, որպեսզի հետաքրքրասեր  վարորդները մեքենաներ չկայանեն նշված վայրում:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևան գնդից տեղեկությունը փոխանցվել է  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  ավագ հետաքննիչ   Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և նա եղել է ոչ սթափ (խմած):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր