654 հոսպիտալացվածների 93,1%-ը պատվաստված չէ․ ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցող անձանց մեծ մասը պատվաստված չէ:
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց, հունվարի 16-ի դրությամբ 4 420 դրական թեստավորվածների 84,1%-ը պատվաստված չէ:
Ինչ վերաբերում է հոսպիտալացումներին, ապա 654 հոսպիտալացվածների 93,1%-ը պատվաստված չէ: Նախարարության տվյալներով 26 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 92,3%-ը ևս պատվաստված չէ: