211652_close_icon
views-count129402 դիտում article-date 12:15 02-02-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Արցախի պողոտայում՝ բենզալցակայանում առաջացած հրդեհը տեսանելի է մի քանի հարյուր մետրից, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում գործող բենզալցակայաններից մեկի դիմաց ավտոմեքենա է այրվում, և կան տեղեկություններ, որ կրակը բռնկվել է նաև բենզալցակայանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին հրշեջները, բենզալցակայանի աշխատակիցները իրենց ուժերով փորձել են կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն այն այնքան արագ է տարածվում, որ կրակն ու ծուխը տեսանելի է բավականին հեռվից։

Հրդեհի վայր է ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3գումարտակի,  3 վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Ավագ պարեկներ Իլյա Սարգսյանն ու Արմեն Օրդուխանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Հիմա ո՞նց չասես՝ հալալ ա հրշեջներին։ Եթե 5 րոպե ուշանային, էս կրակի լեզուները գրոհելու էին տների ու հարևանությամբ գտնվող օբյեկտների վրա։ Հրշեջները, եթե արագ ու ճիշտ չկողմնորոշվեին, նախ չկանխեին կրակի տարածոմը, կրակը գրոհելու էր մեծ տարածքներ։ Շտապօգնության բժիշկներին էլ էր հալալ. օպերատիվորեն ժամանեցին ու տեղում, մեր տեղեկություններով, բենզալցակայանի աշխատակցին նախ օգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց»։

Օպերատիվորեն ժամանել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ում հանձնարարականով արդեն թաղապետարանի համապատասխան բաժինների ծառայողներն ուսումնասիրում են՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով հրդեհի հարևանությամբ գտնվող բնակիչները տուժել են, թե ոչ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 386+
386+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր