36964 դիտում
22:29 24-04-2024
Քանաքեռ-Զեյթունի և Էրեբունու թաղապետերն արհամարհած ունեն Տիգրան Ավինյանի հանձնարարականները, իսկ նրանց ղեկավարած վարչական շրջաններում ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Ինչքան էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և վարչական շրջանների ղեկավարները կուրծք ծեծելով հայտարարեն, թե մայրաքաղաքում մեծ թափով աշխատանքներ են իրականացվում փոսալցման ուղղությամբ, որոշ վարչական շրջաններում բարձիթողի՝ ժողովրդի լեզվով ասած՝ «աջ ձեռքը չգիտի, թե ձախ ձեռքն ինչ է անում» վիճակ է։
Բարձիթողի վիճակ է տիրում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ու եթե վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյան իր ամենագնացով շրջելու փոխարեն ոտքով շրջի իր վարչական շրջանում, հաստատ հաշվիչ մեքենան չի բավականացնի, որպեսզի նա հաշվի եղած փոսերի քանակը։
Նույն բարձիթողի վիճակն է նաև տիրում Էրեբունի վարչական շրջանում ու դրա պատճառով է նաև, որ Դավիթ Բեկ պողոտայում գրեթե ամեն օր փոսերի պատճառով ավտոմեքենաներ են վնասվում, իսկ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանն էլ երևի զբաղված է Արգիշտի թագավորի մասին մենագրություն գրելով, հակառակ դեպքում իր ղեկավարած վարչական շրջանում փոսալցման աշխատանքները արդեն ավարտված կլինեին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+