211652_close_icon
views-count47816 դիտում article-date 22:39 25-04-2024

Ավտովթար՝ Երևանում․բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե սյանը․ «BMW»-ի վարորդը եղել է ոչ սթափ և չի ունեցել վարորդական իրավունքի վկայական․ գումարտակի ու վաշտի հրամանատարները տեղում դոփում են․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մամիկոնյան և Նիկողայոս Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը։

Դեպքի վայր ուշացումով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ, ով ավելի լավ է չժամաներ դեպքի վայր, քանի որ չէր տիրապետում իրավիճակին, չգիտեր ինչպես սահմանազատեն տարածքը և ինչպես իրականացնեն ծառայություն, իսկ «BMW»-ի վարորդ, Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Կնյազյանը նրան արդեն «իրենով էր արել», որպեսզի վթարը չձևակերպվի և մեքենաները հեռացնեն, մինչդեռ իրենց բարձրության վրա գտնվեցին նույն վաշտի պարեկ Հակոբ Բադալյանն ու Նվարդ Լևոնյանը, ովքեր անմիջապես իրենց հսկողության տակ վերցրեցին իրավիճակը։ Տեղում Ն․ Լևոնյանի կողմից «BMW»-ի վարորդ Ս․ Կնյազյանն ու «Mazda»-ի վարորդ Ռուբեն Խաչատրյանը ենթարկվեցին սթափության փորձաքննության։ Պարզվեց, որ «BMW»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել ու եթե պարեկներ Հ․ Բադալյանն ու Ն․ Լևոնյանը աշխատանքի հանդեպ սրտացավ մոտեցում չցուցաբերեին, ապա վաշտի հրամանատար Հ․ Արոյանը, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանին հերթական անգամ մոլորեցնելու էր, որ ամեն ինչ «օկ» է։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր