211652_close_icon
views-count103819 դիտում article-date 09:20 25-04-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. Սիլիկյան նոր խճուղում պարեկները հայտնաբերել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում «Էկո Սիթի» թաղամասի հարևանությամբ, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գուրգեն Գալստյանն ու Գրիգոր Դավթյանը:

Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մոպեդներից մեկը վարել է հիվանդանոցում մահացած՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանը, ով կողաշրջվել է:

Քննչական բաժինը պարզում է նաև մյուս մոպեդի սեփականատիրոջ կապը 2 մոպեդների կողաշրջման հետ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր