3226 դիտում
23:21 26-07-2023
Խոշոր հրդեհ Շիրակի մարզում․ Հովիտ գյուղում՝ անասնագոմում առաջացած հրդեհը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից․ ժամանել են հրշեջ-փրկարարներ, պարեկները սահմանազատել են տարածքը, հրդեհից սատկել են 2 հորթ, 23 ոչխար, 10 հավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի տարածաշրջանի Հովիտ գյուղում այրվում է շինություն (տուն կամ անսանագոմ)։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը և անցել ուժեղացված ծառայության:
Պարզվել է, որ տանը կից այրվում է անասնագոմ, (տան հետ նույն ծածկի տակ գտնվող) ներսում կան կենդանիներ, առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի տուն։
Հաշվի առնելով հրդեհի վտանագավորության աստիճանը՝ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ևս։
Հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է:
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացին կրել է խոշոր չափի նյութական վնաս, սատկել են 2 հորթ, 23 ոչխար, 10 հավ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16849 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ