1592 դիտում
22:38 31-01-2022
Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունն արժանացել է գերմանական Coburger Rückert-Preis գրական մրցանակին
Ժամանակակից գրող Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունն արժանացել է գերմանական Coburger Rückert-Preis գրական մրցանակին։
Գրական մրցանակը հանձնվում է 2008 թվականից։ Նախապայմանն է, որ գրական ստեղծագործությունը գրված լինի մայրենի լեզվով, որից հետո թարգմանված լինի գերմաներեն։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են գրքի ստեղծմանը, լույսընծայմանն ու թարգմանությանը։ Ուրախալի է, որ «Հիսուսի կատուն» արժանանում է նման պարգևի»,-նշել է Գրիգը։
Գիրքը, որի բնօրինակը հայերեն էր, գերմաներեն թարգմանել են Վիբկե Ցոլմանն ու Անահիտ Ավագյանը։
Հայերեն առաջին անգամ այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ «Անտարես» և շվեյցարական «Kolchis» հրատարակչությունների ջանքերով էլ գիրքը թարգմանվել է գերմաներեն և հրատարակվել արտերկրում։
Հայաստանում Գրիգի պատմվածքների այս ժողովածուն մեծ պահանջարկ ունի, տարիներ շարունակ հայտնվում է ամենաշատ վաճառված գրքերի ցուցակներում։
«Հիսուսի կատուն» գրքում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ։

Նմանատիպ նյութեր
2243 դիտում
21:00 07-09-2021
«Հիսուսի կատուն» գիրքը գերմանական HOTLIST-ի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է
2850 դիտում
22:39 05-07-2020
Քչերը գիտեն, որ Աստվածաշնչի արևելահայերեն առաջին ֆունդամենտալ թարգմանությունն իրականացրել է Պարույր Սևակը
Այս բաժնից
601 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին
706 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան