2045 դիտում
21:00 07-09-2021
«Հիսուսի կատուն» գիրքը գերմանական HOTLIST-ի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է
Ժամանակակից գրող Գրիգի «Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է:
Սկզբում 179 գրքերից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդը ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը:
Գիրքը, որի բնօրինակը հայերեն էր, գերմաներեն թարգմանել են Վիեբկե Զոլմանն ու Անահիտ Ավագյանը։
Հայերեն առաջին անգամ այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, որի ջանքերով էլ գիրքը թարգմանվել է անգլերեն և գերմաներեն և հրատարակվել արտերկրում։
Հայաստանում Գրիգի պատմվածքների ժողովածուն մեծ պահանջարկ ունի, տարիներ շարունակ բեսթսելեր է։
«Հիսուսի կատուն» գրքում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3653 դիտում
22:35 09-11-2018
Գրքերի գիշերվա գիրքը «Տանը մնացած»-ն է. Ստեղծագործության հիմքում կրկին զգացմունքներն են
17998 դիտում
15:16 10-02-2018
Լույս տեսավ «Առանց նախապայմանների» գիրքը. շնորհանդեսի բոլոր հյուրերը գիրքը նվեր են ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
688 դիտում
18:39 02-05-2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից
460 դիտում
18:26 02-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալի հետ
460 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա