23333 դիտում
19:10 31-01-2022
Քեզ բացակա չենք դնի. 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Անդրանիկ Աթոյանի խոսքերը հավերժի նման կմնան մեր բոլորիս սրտերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում գրեթե բոլորը անգիր գիտեն Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Անդրանիկ Հովհաննեսի Աթոյանի խոսքերը, որոնք փորագրված են հերոսի շիրմաքարին՝
Լուռ մի նայեք իմ նկարին
Ինձ հետ խոսեք, ես միշտ կամ:
Ես ապրում եմ բոլորիդ մեջ,
Հավերժ ձեզ հետ կմնամ...
Երեկ՝ հունվարի 30-ին, հերոսի շիրիմին էին այցելել հարազատները, մտերիմները, համագյուղացիները և գյուղապետ Էդգար Ենոքյանը:
Վերջիններս կատարեցին խնկարկում, ապա այցելեցին գյուղում գուղապետի կողմից կառուցված Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-կոթողին:
******
Անդրանիկ Հովհաննեսի Աթոյանը ծնվել է 2002թ.-ի մարտի 30-ին՝ Արմավիրի մարզի Մարգարեան գյուղում։
Դպրոց է հաճախել 2008թ.-ին և ավարտել 2020թ.-ին։ Դասերի հետ մեկտեղ հաճախել է «Դոսաֆ» ստացել է վարորդական իրավունք։
Բանակ է զորակոչվել 2020թ-ի. հուլիսի 1ին։ Կառանտինը անցկացրել է Մարտունի 2-ում։ Հիմնական ծառայությունը պետք է անցներ Հադրութում։ Դեռ երեք ամսվա ծառայող չէր, սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Մասնակցել է ամենաթեժ մարտերին։
Նոյեմբերի 4-ին կնքելով երեխաներին, 5-ի առավոտյան տանում են Շուշի՝ Քարին տակ հատվածը պաշտպանելու։ Երկու օր մնում են շրջափակման մեջ։ Զոհվում է նոյեմբերի 7-ին՝ Շուշին պաշտպանելիս։
Մեզ տեղեկացնում են հրադադարից հետո, որ վիրավորվել է ոտքից և մնացել են նեյտրալ գոտում։ Ասացին՝ շատ զինվորներ կան և մեկը մյուսին օգնություն են ցուցաբերում։ Դուրս կհանեն խաղաղապահների և կարմիր խաչի օգնությամբ։ Սակայն փնտրելով, չգտանք: Հունվարի 26-ին թշնամին մեզ տվեց 31 մարմին, որոնց մեջ էր նաև մեր հերոս բալեն։
Փետրվարի 10-ին ԴՆԹ համընկնումով զանգ ստացա։ Չհամբերելով լույսը բացվելուն, երեկոյան 23:00-ին հայրը, եղբոր և բարեկամների հետ գնացին Վեդի՝ մորգ։
Համոզվելով որ մեր թագավոր տղան է, փետրվարի 13-ին հուղարկավորեցինք՝ հերոսին վայել կարգով՝ Մարգարա գյուղի պանթեոնում։
Հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9603 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին