211652_close_icon
views-count2563 դիտում article-date 23:44 30-01-2022

Իշխանությունները թքեցին բանակի ողջ պատմության վրա. Արտակ Զաքարյան. News.am

Իշխանությունները թքեցին բանակի ողջ պատմության վրա, իրենց անհարգալից վերաբերմունքը ցուցաբերեցին բանակի և ընդհանրապես Հայաստանի երրորդ հանրապետության, այսինքն՝ նորագույն պատմության նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Բանակի օրը մենք չնշեցինք։ Սա հերթական ծանր հարվածն էր Հայաստանի հեղինակությանը։ Պատճառն այն էր, որ իշխող ուժը Հայաստանի Հանրապետության դեմ է, բանակը նրանք են քանդել և նրանց դավադիր քաղաքականության արդյունքում է Հայաստանը հայտնվել ծանր մարտական պարտության մեջ՝ կորուստներով լիքը և արյունով շաղախված։ Եվ նրանց նպատակը չէ Հայաստան պետություն կամ հայակական բանակ ունենալը։ Դրա համար նրանք առանց խղճի խայթի կարող են և նաև բանակի տոնը չնշել։

Նրանց նպատակը հայ ժողովրդին կործանելն ու սերնդազրկելն է, այն, ինչ ուզում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Եթե մեր կառավարության ղեկավարը լիներ թուրք կամ ադրբեջանցի, ազգային բանակի տոնը կնշե՞ր, թե՞ չէր նշի։ Իրենք էլ են ասում, որ թուրք են, չենք հավատում: Ալիևն էլ, Նիկոլն էլ ասում են, որ Հայաստանը պետք է բանակ չունենա, հետևաբար սկսել են չնշելուց, ի՞նչը նշեն, եթե պետք է բանակ չունենա»,- ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ում

Նմանատիպ նյութեր