211652_close_icon
views-count1765 դիտում article-date 20:11 30-01-2022

Որոշ հատվածներում մերկասառույց է. իրավիճակը՝ ՀՀ միջպետական ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, Ստեփանավանի ոլորաններում տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համա փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր