Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին սպասվում են տեղումներ: