211652_close_icon
views-count3713 դիտում article-date 15:22 27-01-2022

Յուրի Երզնկյանը 100 տարեկան է, Տիգրան Մանսուրյանը՝ 82. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերգո Երիցյանը գրում է. Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի 100 ամյակի առթիվ տեղի ունեցավ հուշ֊ցերեկույթ։

Ներկաները ամենայն ջերմությամբ էին հիշում ու գնահատում տաղադավոր ռեժիսորի թողած գեղարվեստական ու վավերագրական կինոնկարների հարուստ ու բարձրարվեստ ժառանգությունը("Հովազաձորի գերիները","Առաջին սիրո երգը", "Խաթաբալա", "Իմ սիրտը լեռներում է", "Սգավոր ձյունը" , "Եթե գաք մեզ մոտ Հաղբատ", "Երգում է Ռոզի Արմենը", "Գայանե", "Եղիցի լույս" և այսպես շուրջ 30 անվանում)։

Հուշ֊ցերկույթի ժամանակ ջերմ ու մտերմիկ ելույթ ունեցավ Յուրի Երզնկյանի տարբեր ֆիլմերի երաժշտության հեղինակ,մեծ երգահան Տիգրան Մանսուրյանը։ Հիմա կուզենայի ներկայացնել նրա խոսքի մի հատվածի տեսագրությունը,միաժամանակ առիթը օգտագործել ու մեծ արվեստագետին շնորհավորել նրա ծննդյան օրվա առթիվ,որը հենց այսօր է`ցանկանալով երկար տարիների կյանք և ստեղծագործական հաջողություններ։ Իսկ ես դեռ առիթ կունենամ ներկայացնելու մանրամասներ Յուրի Երզնկյանի հոբելյանական հուշ ֊ ցերեկույթից,ինչպես նաև նոր լույս տեսած "Յուրի Երզնկյան" երկլեզու գրքից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր