211652_close_icon
views-count1278 դիտում article-date 22:32 26-01-2022

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Հունվարի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։

Օրակարգում  «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։

Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը և պատգամավորներ։

Նմանատիպ նյութեր