211652_close_icon
views-count1534 դիտում article-date 14:58 25-03-2022

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել

Մարտի 25-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը, որը վարում էր Սևակ Աղաջանյանը։

Օրակարգում ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։

Օրինագծով առաջարկվում է «Հարկադիր կատարման մասին» օրենքում՝ որպես դրամական գումար, որի վրա բռնագանձում տարածվել չի թույլատրվում, սահմանել նաև Արցախի Հանրապետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը։

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվելու է անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունների վրա բռնագանձում չտարածելը։

Նախագծի վերաբերյալ պատգամավորների բարձրացրած առաջարկների և հարցերի շուրջ հեղինակը պարզաբանումներ է տվել։

Նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Նմանատիպ նյութեր