211652_close_icon
views-count67580 դիտում article-date 11:48 24-01-2022

Երևանում պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան», ով ռադիոկապով գաղտնի տեղեկանում էր Երևանում իրավապահների շարժին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  շաբաթ օրը՝  հունվարի  22–ին,  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են  «Կռիսը թակարդում»  օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է  մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին:

Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ  պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր:

Ավտոմեքենան 4-րդ գումարտակի  2-րդ վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանի և Արթուր Մարկոսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամենավերին էշելոններից  փորձել են պարեկների վրա ազդել,  որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է  «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+