211652_close_icon
views-count37163 դիտում article-date 19:33 23-01-2022

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը։

«Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է»,- գրել է դերասանուհին։

Նշենք, որ մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է կայանար ռեփեր Մորգենշտերնի, (իրական անունն է՝ Ալիշեր Վալեև), համերգը:

Ավելի վաղ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այդ երգիչը ծաղրում և հայհոյում էր հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն»,- գրել էր նա:
Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր