50004 դիտում
12:08 23-01-2022
Թույլ չենք տա. օգտատերերին զայրացրել է Երևանում նախատեսված Մորգենշտերնի համերգը
Sputnik Արմենիան գրում է. Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը:
Մինչ կազմակերպիչները խոստանում են «այս տարվա մեր քաղաքի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը», հրապարակման տակ անընդհատ հայտնվում են Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանությունները՝ զայրացած էմոջիներով:
Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։
«Այս գժին և սատանիստին արգելել են ելույթ ունենալ աշխարհի շատ երկրներում, իսկ մեզ մոտ մեծ համերգ է կազմակերպվում», - գրում է սոցցանցի օգտատերերից մեկը:
Ի դեպ, անցյալ տարվա վերջին Ուկրաինան արգելել էր Մորգենշտերնի հյուրախաղերն իր տարածքում «երկու ազգանուններով» էլ։ Արգելքն ընդունվել էր լեզվաբանական փորձաքննության եզրակացությունների հիման վրա։ Հաստատվել է, որ Մորգենշտերնի ստեղծագործության մեջ բռնությունն ու դաժանություն, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի տարածում և օգտագործում է քարոզվում:
Ավելի հուզական մեկնաբանություններ էլ կան. «Վայ նրանց, ովքեր այլասերում են այս երկիրը, վայ նրանց, ովքեր Տիրոջ փոխարեն ընտրում են սատանային և նրա հետևորդներին»:
Ոմանք ուղղակիորեն դիմում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով թույլ չտալ առաջիկա համերգը։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
37430 դիտում
19:33 23-01-2022
Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է
2164 դիտում
17:44 11-12-2015
Facebook-ը դանդաղ ինտերնետ ունեցող օգտատերերին թույլ կտա մեկնաբանություններ թողնել օֆլայն ռեժիմով
10055 դիտում
09:57 26-07-2017
Իրանցի երգչուհի Գուգուշի Երևանում նախատեսված համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am