211652_close_icon
views-count42212 դիտում article-date 21:43 20-01-2022

Ցրտահարված գյումրեցի կնոջ ոտքերի մատները կամպուտացվեն. aravot.am

Գյումրու Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի սենյակներից մեկում միայնակ բնակվող, ցրտահարված 44-ամյա կնոջ ոտքի մատներն ամենայն հավանականությամբ կամպուտացվեն։ Այս մասին aravot.am-ին տեղեկացրեց  Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը։

Ցրտահարված կնոջը նախորդ օրը  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջամտությամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ ուղարկել էին Այրվածքաբանության ազգային ինստիտուտ՝ մասնագիտացված բուժման։

Գյումրի բժշկական կենտրոնից կապ են հաստատել Այրվածքաբանության ինստիտուտի մասնագետների հետ, որտեղից էլ տեղեկացրել են, որ նախնական տվյալներով կամպուտացվեն ոտքերի մատները․ գանգրենա կա։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 



 

Նմանատիպ նյութեր