Ադրբեջանցի զինծառայողը փամփուշտի պայթելու հետևանքով կորցրել է ձեռքի 3 մատները
Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի 20-ամյա ծառայող Էլմիր Սարդար օղլու Հուսեյնովը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ Հուսեյնովի ձեռքում փամփուշտ է պայթել, և նա կորցրել է ձեռքի 3 մատները:
Վերջինս բանակ էր զորակոչվել Աղջաբեդինի շրջանից: