Շանտաժներով ինձ չեք կոտրի. Ուսման Դեմբելեն հայտարություն է տարածել
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Արդեն չորս տարի է, ինչ իմ մասին կեղծիքներ են տարածում: Երբեք չեմ պատասխանել դրան և չեմ արդարացել:
Կարծում եմ, սխալ եմ արել: Այս պահից անկեղծ կպատասխանեմ բոլորին, որպեսզի թույլ չտամ ինձ շանտաժի ենթարկել: Ես 24 տարեկան եմ, ունեմ թերություններ և սխալներ, ինչպես՝ բոլոր մարդիկ: Բարդ պահեր էլ եմ ունեցել. վնասվածքներ, կորոնավիրուս:
Հայտարարությանս նպատակն ակնհայտ է, ցանկանում եմ հերքել այն, թե ես ներգրավված չեմ մարզական պրոյեկտում: Ես գործող պայմանագիր ունեմ, գտնվում եմ ակումբի և իմ մարզչի լիարժեք ենթակայության տակ: Ջանք չեմ խնայել թիմակիցներիս և երկրպագուներիս համար: Եվ դա չի փոխվի: Ես խարդախության ունակ չեմ, առավել ևս՝ շանտաժից չեմ կոտրվի:
Ինչպես գիտեք, հիմա բանակցություններ են գնում, և ես ամեն ինչ թողել եմ գործակալներիս: Իմ գործը ֆուտբոլ խաղալն է, թիմակիցներիս ու երկրպագուներիս հետ հաճույք ստանալը: Նախևառաջ պետք է կենտրոնանալ ամենակարևորի վրա՝ հաղթանակների: Խնայեք ձեզ և ձեր հարազատներին», գրել է Դեմբելեն իր ինստագրամում: