Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց «Աստանա»
Ղազախական «Աստանան» հաստատել է, որ պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ:
«Կամոն աչքի է ընկնում ունիվերսալ խաղաոճով. բացի աջ պաշպանի դիրքից, նա հաճախ հանդես է եկել եզրային և աջ կիսապաշտպանի դիրքում, խաղացել է նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում»,- նշված է «Աստանայի» տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդ մրցաշրջանում Հովհաննիսյանը հանդես էր գալիս Ալմաթիի «Կայրաթում»: