Մահացել է «Ռեալի» լեգենդար խաղացողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ Ֆրանսիսկո Խենտոն:
Խենտոն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում՝ Չեմպիոնների գավաթում (ներկայումս՝ Չեմպիոնների լիգա) հաղթել է 6 անգամ:
«Ռեալում» նա կիսապաշտպանի դիրքում հանդես է եկել 1953-1971 թվականներին, 12 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր:
Մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 600 խաղի, դարձել 182 գոլի հեղինակ, ինչպես նաև 43 հանդիպում անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում: