211652_close_icon
views-count11979 դիտում article-date 21:19 16-01-2022

Ալիևը հստակ ուղերձ է հղում արևմուտքին և առաջին հերթին ԱՄՆ-ին. Ալբերտ Բաղդասարյան

Ալիևի մեսիջը

Պուտինի հովանավորությամբ Հայաստանին պարտության մատնելուց հետո, Արևմուտքի հետ պատերազմ սկսելու նախաշեմին Ալիևն այցելում է Ռուսաստանի թշնամի Ուկրաինա, հայտարարում, որ ճանաչում է Ղրիմը որպես Ուկրաինայի անբաժան մաս։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺԲ անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

«Ի՞նչ է ասում Ալիևը։

Ալիևը հստակ ուղերձ է հղում արևմուտքին և առաջին հերթին ԱՄՆ-ին, որ ինքը ճանաչում է արևմուտքի կանոններն ու շահերը, որ ինքը այդ քաղաքականության, այդ շահերի աջակիցն է։

Որ ինքը Արևմուտքի դաշնակիցն է։

Ճիշտ ժամանակին։

Արցախի հարցը լուծելուց, արևմուտքի ու Չինաստանի ուլտիմատումներից հետո Ղազախստանից Պուտինի պոչը քաշելուց, արևմուտքի հետ Ռուսաստանի թշնամացման պիկին։

Իսկ Հայաստանի նախորդ 30 տարվա բոլոր իշխանավորներին, դրանց բոլորի աջակիցներին՝ այսինքն ռսաքոծ անպետական, գաղութահպատակ, վախկոտ, մորթվելու մատերիալ անուղեղ շուստրի զանգվածին, տալիս է քաղաքականության մաստեր կլաս։
Սովորեք, այ Հայաստանի ռսաքոծ իշխանություններ ու նույնպիսի "ընդիմադիր" զանգված»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր