211652_close_icon
views-count3344 դիտում article-date 11:02 20-09-2016

Թեհրանը հստակ ուղերձներ է հղում ՀՀ իշխանություններին. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայ-իրանական հարաբերությունների զարգացումն աշխարհաքաղաքական նշանակության հարց է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարելիք այցին ու հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակին: Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իրանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Հայաստան կատարելիք հնարավոր այցը շրջադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների համար: «Պատժամիջոցները վերացել են, և Իրանն աշխարհին է ներկայանում իր ողջ ներուժով, որն իր ողջ ծավալով պետք է արտահայտվի հայ-իրանական հարաբերություններում, այսինքն, պետք է վերացվի այդ հարաբերություններում առկա չիրացված ներուժը՝ մասնավորապես՝ առևտրատնտեսական, էներգետիկ և կոմունիկացիոն ոլորտներում: Երկու կողմերն ունեն բավարար քաղաքական կամք դրա համար, սակայն վերջին տարիներին տարածաշրջանում լուրջ զարգացումներ և վերաձևումներ են տեղի ունեցել, կան խաղացողներ, որոնց ձեռնտու չէ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը: Սա մարտահրավեր է Հայաստանի ու Իրանի համար, որը պետք է վերացնել»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Ալի Սալամին: Վերջինիս համոզմամբ՝ տարածաշրջանը բարդ ժամանակաշրջան է ապրում, գործընթացները դանդաղ են առաջ ընթանալու՝ տարաձայնությունների պատճառով, բայց հայ-իրանական հարաբերություններում առկա ներուժը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև Արևմուտքի համար, ինչն այս հարաբերություններին աշխարհաքաղաքական նշանակություն է հաղորդում: Ուստի, ըստ Սալամիի, պետք է խելամիտ և սեփական շահերից բխող որոշումներ կայացնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր