79801 դիտում
21:59 14-01-2022
«Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները գլխավոր տնօրենի գլխավորությամբ 24 ժամը չլրացած՝ վերականգնեցին ողբերգական ավտովթարի հետևանքով վնասված գազատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, ողջ գիշեր մինչև այսօր ժամը 18։00-ն «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ իրականացրել են հսկայածավալ աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները առանց դադարի հիմնովին վերականգնեցին ողբերգական ավտովթարի հետևանքով նախօրեին վնասված ոչ միայն գազախողովակը, այլև գազասյուները։
Արդեն բնակչությանը մատակարարվում է գազը։
Տեղում աշխատել են նաև Երևանի քաղաքապետարանի, «ԵրՔաղԼույս»-ի և «Յուքոմ» ընկերության ներկայացուցիչները, քանի որ ուժեղ կրակի պատճառով այրվել էին «Յուքոմ»-ի կապի լարերն ու արտաքին լուսավորության մի քանի լույսեր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։
Բախման հետևանքով գազախողովակը կոտրվել էր, ինչի պատճառով էլ ուժեղ հրդեհ էր բռնկվել։ Կրակը տեսանելի էր անգամ 1 կիլոմետրից։ Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։
Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել էր։ Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել էին։
Հրշեջները կրակը մարելուց հետո Opel-ի մեջ հայտնաբերել էին մոխրացած դի։ Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր։
Դեպքի վայրում պարեկները, փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ 70-ից ավելի բնակիչների տարհանել էին, տեղում օգնություն էին ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի մեծ թվով աշխատակիցներ, տեղում էր նաև Երևանի ԳԳՄ-ի գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը։
Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ սահմանազատել էին տարածքը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ բժիշկները մեծ թվով քաղաքացիների տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի կարգադրությամբ ժամանեել էին մեծ թվով քննիչներ, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ոստիկանության փորձաքրեագետները։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ էլ ժամանել էին ԱԻՆ-ի հատուկ տեսչության աշխատակիցները։
Ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ԱԻն ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու Երևանի փրկարար վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։
Դեպքի վայրից հիվանդանոց էր տեղափոխվել նաև 1 հրշեջ։
Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ©
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2056 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)