45394 դիտում
22:07 22-07-2024
Պայթյուն՝ Երևանի շենքերից մեկում․ կա վիրավոր․ տեղի են ունեցել նաև փլուզումներ․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի ծառայողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 2-րդ և թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հինգերորդ հարկի թիվ 35 բնակարանում է տեղի ունեցել պայթյունը, ինչից հետո 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, և հնարավոր է՝ տեղափոխեն հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները։
Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։
Դեպքի մասին Ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանում քննչական խումբն ու փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15652 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»