211652_close_icon
views-count83333 դիտում article-date 18:49 14-01-2022

«ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետի և մեկ այլ աշխատակցի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, վերջիններս կասկածվում են խանութից խմիչք գողացողին ծեծի ենթարկելու մեջ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Աշոտ Վ-ի ահազանգի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 11-ին վերջինս ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Երվանդ Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետն ու մեկ այլ անվտանգության աշխատակից իրեն ծեծի են ենթարկել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված սուպերմարկետից մարմնական վնասծվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Խ-ին, իսկ հետո բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միշա Շ-ն։ 

Վերջիններս կատարված միջադեպի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Միշա Շ-ն հայտնել է, որ ինքն աշխատում է Ե. Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում՝ անվտանգության պետ, իսկ Նարեկ Խ-ն՝ անվտանգության աշխատակից, իսկ Աշոտ Վ-ին նրանք ծեծի են ենթարկել այն բանի համար, երբ իմացել են, որ նա խանութից խմիչք է գողացել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր